Հայտարարություն

Մրցույթ ՀՀ Կոտայքի մարզի «Նորգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ–ի գործադիր մարմնի` տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար

2018-09-11

ՀՀ Կոտայքի մարզի «Նորգյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ` հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար:
Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1.ՀՀ քաղաքացիությունը,
2.բարձրագույն  կրթությունը,
3.ուսումնական հաստատության  կառավարման  իրավունքը /հավաստագիր/:
Մրցույթին  մասնակցելու  համար պահանջվող փաստաթղթերն են `
1.դիմում` հաստատության կառավարման խորհրդի նախագահի  անունով,
2.ՀՀ քաղաքացու անձնագրի  պատճենը,
3.հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ պատճենը,
4.տվյալ հաստատության  զարգացման  ծրագիրը /ներկայացնել մրցույթից առնվազն երեք  օր առաջ/,
5.հրապարակված հոդվածների  ցանկը կամ  գիտական  կոչումը հաստատող փաստաթուղթը /դրանց առկայության դեպքում/,
6.աշխատանքային  գրքույկի  պատճենը:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:
Փաստաթղթերն ընդունվում են 2018թ. սեպտեմբերի 18-ից  հոկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 15:00-ը, բացի շաբաթ և կիրակի  օրերից, Նորգյուղի միջնակարգ դպրոցում, հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, գ. Նորգյուղ, հեռ.՝ 0222-6-01-25,094-99-39-19, 094-95-39-73:
Մրցույթը տեղի կունենա 2018թ. հոկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Նորգյուղի միջնակարգ դպրոցում:

Չդասակարգված

Հայտարարություն

   Հայտարարվում  է  մրցույթ՝ ՀՀ  Կոտայքի  մարզի << Նորգյուղի  միջնակարգ  դպրոց>> ՊՈԱԿ ­­­­- ի մաթեմատիկայի (2 մասնագետ) ուսուցչի  թափուր  տեղերի  համար: Ուսուցչի  պաշտոնի  համար  նախատեսված  վարձատրությունը  որոշվում  է՝ ըստ  դասաբաշխման:Մրցույթի  մասնակիցների  գիտելիքների  և  մասնագիտական  կարողությունների  ստուգումն  անցկացվելու  է  երկու  փուլով՝ գրավոր  և  բանավոր՝ ըստ  ՀՀ ԿԳ նախարարության  կողմից  հաստատված  հարցաշարերի: Մրցույթին  մասնակցելու  համար  անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում՝

  1. Հանձն­աժողովի  անունով  գրավոր  դիմում՝ նշելով  այն  աշխատատեղը,որին  հավակնում  է ( Ձև 1),
  2. Փաստաթուղթ (դիպլոմ)՝ << Հանրակրթության  մասին>> ՀՀ  օրենքի 26­­ -րդ  հոդվածի 1 — ին  մասի  պահանջին  համապատասխան  որակավորման  վերաբերյալ,
  3. Անձնագրի  պատ­­­ճենը,
  4. Ինքնակենսագրություն  ( Ձև 4),
  5. Թափուր  աշխատատեղը  զբաղեցնելու  համար  մասնագիտական  գիտելիքներին  և  աշխատանքային  ունակություններին  ներկայացվող  պահանջների  բավարարումը  հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները  ( դրանց  առկայության  դեպքում),
  6. Մեկ  լուսանկար,
  7. Այլ  պետությունների  քաղաքացիները՝ Հայաստանի  Հանրապետությունում  աշխատելու   իրավունք,
  8. ՀՀ  արական  սեռի  քաղաքացիները ներկայացնում  են  նաև  զինգրքույկ:

Փաստաթղթերն  ընդունվում  են  մինչև  հոկտեմբերի  10 -ը  ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից 15:00 -ը  բացի  շաբաթ, կիրակի  և  այլ  ոչ  աշխատանքային  օրերից:

Փաստաթղթերի ընդունումը  կանցկացվի՝  ըստ  կարգի:

Մրցույթը  տեղի  կունենա  հոկտեմբերի 12 -ին՝ ժամը 15:00 -ին,Կոտայքի  մարզի  Նորգյուղի  միջնակարգ  դպրոցում.

Հասցեն՝ գ. Նորգյուղ,1 -ին  փողոց, շենք 14/1:

Տեղեկությունների  համար  զանգահարել ՝ ( 0222)  -01-25  կամ (094) 99-39-19 հեռախոսահամարներով:

Չդասակարգված

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐ

Նորգյուղի միջնակարգ դպրոցը ողջունում և շնորհավորում է հանրապետության բոլոր դպրոցների աշակերտներին,ուսուցիչներին և հատկապես նրանց, ովքեր այսօր առաջին անգամ են ոտք դրել դպրոց:Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Այն խավարի դեմ պայքարելու լավագույն զենքն է:Մաղթում ենք յուրաքանչյուրին լուսավոր և բեղուն աշխատանքային տարի:

Դպրոցը կրկին իր դռներն է բացել և ազդարարում է 2018-2019 ուստարվա սկիզբը:
Գիտելիքի օրվա կապակցությամբ ողջունելու և իրենց շնորհավորանքները հղելու էին եկել Կոտայքի մարզպետ պարոն Պետրոսյանը,Նորգյուղ համայնքի վարչական ղեկավար պարոն Մանուկ Հովհաննիսյանը,Ակունք համայնքի ղեկավար պարոն Հունան Ռուբինյանը, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:
Իր շնորհավորանքի խոսքն ասեց նաև դպրոցի տնօրեն տիկին Նարինե Մելքոնյանը:
Գիտելիքը ժամանակակից մարդ կոչվելու չափանիշն է: Այն խավարի դեմ պայքարելու լավագույն զենքն է:Մաղթում ենք յուրաքանչյուրին լուսավոր և բեղուն աշխատանքային տարի:

 

Չդասակարգված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

01.06.2018թ.

«Նորգյուղի   միջնակարգ  դպրոց» ՊՈԱԿ –ը հայտարարում  է  2018-2019 ուսումնական տարվա   ընդունելություն  1-ին  դասարանում

Դպրոց  ընդունվելու  համար  ներկայացվող  փաստաթղթերը.

  1. Դիմում՝ դպրոցի  տնօրենի  անունով
  2. Բնակչության պետական  ռեգիստրում   հաշվառված  լինելու  մասին  տեղեկանք
  3. Տեղեկանք բնակության  վայրից /գյուղապետարանից/
  4. Ծննդյան վկայականի  բնօրինակը  և  պատճենը
  5. Երկու  լուսանկար  / 3×4 չափսի/
  6. Ծնողի անձնագրի  պատճենը

Դիմումները  ընդունվում  են  2018թ.  հունիսի 1 –ից  օգոստոսի  31-ը,ամեն  օր՝ բացի  շաբաթ  և  կիրակի  օրերից:

ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Չդասակարգված

Մայիսի 9

 

Մայիսի 9-ին Նորգյուղի միջնակարգ դպրոցի աշակերները դպրոցի տնօրինության և ուսուցիչների հետ այցելեցին Նորգյուղի հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված հուշարձանին ծաղիկներ դնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու:

Չդասակարգված

Շաբաթօրյակ

«Մաքուր Հայաստան» համապետական  շաբաթօրյակի շրջանակներում  2018թ. ապրիլի 14-ին՝շաբաթ օրը,Նորգյուղի միջնակարգ դպրոցը  հերթական անգամ  դուրս եկավ շաբաթօրյակի:

Նախապես կազմված աշխատանքային գրաֆիկի համաձայն նախ՝ կատարելիք աշխատանքը համաձայնեցվեց  համայնքի ղեկավարի և ավագանու հետ,  կատարվեց աշխատանքի բաժանում  և  դպրոցի աշակերտներն  ու ուսուցիչները, ըստ  իրենց կցված  տեղամասերի, անցան գործի:

Հարկ ենք համարում նշել ,որ հերթական անգամ դպրոցին աջակցեց Ակունք համայնքի ղեկավար,պարոն Հունան Ռուբենյանը,  ով շաբաթօրյակի մասնակիցներին տրամադրել էր պարկեր, ձեռնոցներ և անհրաժեշտ այլ նյութեր:

Ամբողջությամբ  մաքրվեց  դպրոցի մուտքի, գյուղի գլխավոր փողոցի դպրոցին հարող հատվածը,Մեծ Հայրենականում զոհված համագյուղացիների  հիշատակն  հավերժացնող  հուշակոթողի  և մանկական խաղահրապարակի   տարածքը :

Շաբաթօրյակի  մասնակիցներին  համակել էր  ոգևորությունն  ու ավելին  անելու  ձգտումը: Նրանք  քաջ  գիտակցում էին, որ ամեն  ինչ արվում է հարազատ համայնքի  մաքրության և բարօրության համար և ջանք չէին խնայում:

Երեխաների օրը հիրավի տոն դարձնելու նպատակով, դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ կացմակերպվեց ֆուտբոլի միջդասարանային մրցաշար:

Չդասակարգված

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐ

2017-2018 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի շրջանակներում աշխարհագրություն առարկայից դպրոցական փուլում հաղթող ճանաչվեցին

Ժենյա Քերոբյանը /11-րդ դաս./

Անահիտ Մարգարյանը /10-րդ դաս./

Քնարիկ ավագյանը, Մելինե Առաքելյանը և Արմինե Զոհրաբյանը /8-րդ դաս./,ովքեր կմասնակցեն աշխարհագրություն առարկայի օլիմպիադայի մարզային փուլին:

Չդասակարգված

ՈՒՐԱԽ ԱՄԱՆՈՐ

Նորգյուղի միջնակարգ դպրոցը տարին ավարտեց ամանորյա  տրամադրությամբ: 

Չդասակարգված

Մայրենի

21.11.2017թ.
Մայրենիի ևս մեկ հետաքրքիր և ուսանելի դաս Նորգյուղի միջնակարգ դպրոցի առաջին դասարանում:

Ուսուցիչ Ս. Յոլչյանի առաջարկությամբ և նրա կողմից նախապես պատրաստված խառը հերթականությամբ դասավորված տառերից, մագնիսային գրատախտակի վրա երեխաները ընտրում էին համապատասխան տառը և կազմում բառեր:Բառեր էին կազմում նաև խառնված հերթականությամբ վանկերից:

 
Աշխատանքը տվեց իր պտուղները,աշակերտները պատրաստակամությամբ և ոգևորությամբ կատարեցին առաջադրանքը:
Չդասակարգված

Սովորել ենք Ա ՈՒ Ի

Նոյեմբերի 17-ին Նորգյուղի միջնակարգ դպրոցի  I  դասարանում տոն էր: Ուսուցիչ  Ս. Յոլչյանը կազմակերպել էր «Ա ՈՒ Ի » տառերի ուսուցմանը նվիրված միջոցառում:

… Յուրաքանչյուր բառին համապատասխան կերպարով աշակերտները ներկայացրին իրենց: Փոքրիկների շուրթերից հնչեցին երգեր, բանաստեղծություններ, հանելուկներ: Բեմադրությամբ, ասմունքով երեխաներն ի ցույց դրեցին իրենց գիտելիքները, և միջոցառումը վերածվեց հրաշալի տոնի:
Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրինությունը,դասվարներ,ծնողներ….
Միջոցառման վերջում երեխաները համտեսեցին հնչյունների ծննդյան տորթը: Միջոցառումը վերածվեց տոնի և դարձավ հիշարժան օր I դասարանի երեխաների համար:

Չդասակարգված